Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բուսական սնունդը չի կանխարգելում քաղցկեղը

Բուսական սնունդը չի կանխարգելում քաղցկեղը

Հետազոտությունները, որոնք անցկացվել են 400  հազար տղամարդկանց և կանանց սննդի օրակարգի վերաբերյալ, ցույց են տվել թույլ կապ մրգերի և բանջարեղենի օգտագործման ու քաղցկեղի ռիսկի հետ, գրում է Medstream-ը:

 

Դեռևս 1990 թվականին ԱՀԿ-ն հանձնարարել էր օրական 5-ական չափաբաժին մրգեր և բանջարեղեն ուտել, որպեսզի կանխարգելել ուռուցքաբանական հիվանդությունները: Սակայն հետազոտությունների մեծ մասն այդպես էլ չհաստատեց բուսական մթերքի օգտակարությունը:

 

Նյու Յորքի բժշկական դպրոցի գիտնականները 1992-ից մինչև  2000 թվականները վերլուծել են  հետազոտություն անցած 142 605 տղամարդկանց և 335 873 կանանց տվյալները: Տեղեկատվությունը ստացվել է 23 երկրի բժշկական կենտրոններից (Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ և այլն): Այն ներառել է կենսակերպի և սննդի օրակարգի տեղեկություններ: Ինը տարվա ընթացքում հետազտության մասնակիցներից 30 հազարի մոտ քաղցկեղ է  հայտնաբերվել:

 

Պարզվել է, որ բուսական սննդի օգուտն ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելման գործում շատ փոքր է: Այն ավելի շատ կանանց է վերաբերվում: Այն մարդկանց մոտ, ովքեր ալկոհոլ են օգտագործել, մրգերն ու բանջարեղենն իջեցրել են քաղցկեղի ռիսկը, պայմանավորված վտանգավոր սովորույթի բացասական հետևանքներով:

 

Հեղինակները կարծում են, որ հետազոտության արդյունքները պայմանավորված են բազմաթիվ այլ գործոններով, այնպիսիք, ինչպիսիք են ալկոհոլից և ծխախոտից հրաժարվելը, ֆիզիկական ակտիվության բարձր մակարդակը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. dietaprosto.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ